ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 18-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը «էությունը» բառից հետո լրացնել «կամ առկա են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներ» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածը «ելքի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 50-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի 3-րդ կետը «հետեւանքներ» բառից հետո լրացնել «, կամ» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) եթե առկա են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներ:»:
Հոդված 6. Օրենսգրքի 52-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «չորս» բառը փոխարինել «տասնչորս» բառով.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից եւ հինգ դատավորից: Քաղաքացիական եւ վարչական պալատը կազմված է պալատի նախագահից եւ ինը դատավորից:»:
Հոդված 7. Օրենսգրքի 53-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 8. Օրենսգրքի 54-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 9. Օրենսգրքի 56-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 10. Օրենսգրքի 57-րդ հոդվածում «հիմք է» բառերը փոխարինել «հիմք են» բառերով, հոդվածը «ելքի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
29.12.2008
ՀՕ-235