Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հարկերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի14-ի ՀՕ-107 օրեն՟քի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածը «հաստատագրված վճարներ» բառերից հետո լրացնել  «կամ արտոնագրային վճարներ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

 «Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում`

ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք սահմանված կարգով հաշվառվել  են հարկային մարմնում եւ  որոշակի գործունեության մասով ստացել համապատասխան արտոնագիր,

բ) այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»:

Հոդված 3. Օրենքի 28.4-րդ հոդվածի «ե» կետից հանել «երրորդ անձի միջոցով» բառերը:

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի «ինչպես նաեւ սույն օրենքի 23-281 հոդվածների» բառերը փոխարինել «ինչպես նաեւ սույն օրենքի 23-28, 28.4-28.6 եւ 31 հոդվածների» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2008
ՀՕ-253