Armenian     English  
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «17.Քաղաքաշինության բնագավառ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
  17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ                
1
Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում կամ փորձաքննություն կամ շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետեւյալ ոլորտների`                
  - բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաեւ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական եւ արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) ԿՄ Բ -
-
-
-
-
-
  - տրանսպորտային  ԿՄ Բ -
-
-
-
-
-
  - հիդրոտեխնիկական  ԿՄ Բ -
-
-
-
-
-
  - էներգետիկ  ԿՄ Բ -
-
-
-
-
-
  - կապի  ԿՄ Բ -
-
-
-
-
-
2
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն` ըստ քաղաքաշինության հետեւյալ ոլորտների`                        
  - բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաեւ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական եւ արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) ԿՄ Բ -
-
-
Ո
Հ
-
   - տրանսպորտային ԿՄ Բ -
-
-
Ո
Հ
-
   - հիդրոտեխնիկական  ԿՄ Բ -
-
-
Ո
Հ
-
   - էներգետիկ  ԿՄ Բ -
-
-
Ո
Հ
-
   - կապի  ԿՄ Բ -
-
-
Ո
Հ
-
3
Ինժեներական հետազննում ԿՄ Բ -
-
-
Ո
-
-
4
Շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն  ԿՄ Բ -
-
-
Ո
Հ
-

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը քաղաքաշինության բնագավառի լիցենզիա uտացած անձանց լիցենզիաները համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին: Սույն հոդվածով նախատեսված դեպքերում լիցենզիաների փոխարինման համար պետական տուրք չի գանձվում:

Հոդված 3. Uույն oրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետում սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցված լիցենզիաների գործողությունը համարվում է դադարեցված:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



         

12.01.2009
-1