Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  57-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) առաջին նախադասության «տեղական ինքնակառավարման մարմինների (Երեւանում` Երեւանի քաղաքապետի կողմից)» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերով.

2) երկրորդ նախադասությունից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)»  բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երեւան քաղաքի)», «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» եւ «(Երեւանում` Երեւանի խորհրդի)»  բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)»  բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)» բառերը.

2) 3-րդ մասից հանել «(Երեւանի քաղաքապետը)» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի առաջին եւ երկրորդ պարբերություններից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին  մասից հանել «,Երեւանի քաղաքապետի» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 101-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «(Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին)» բառերը.

2) 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «Երեւանի քաղաքապետը կամ», իսկ երկրորդ պարբերությունից` «, Երեւանի քաղաքապետի» բառերը:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.01.2009
ՀՕ-9