ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մաuին» Հայաuտանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀO-18 oրենքի (այսուհետ` Oրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային միավորները
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները:
Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ մարզի կարգավիճակ ունեցող Երեւան քաղաքի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 3-րդ մասից հանել «, Երեւան քաղաքի թաղամաu եւ բնակավայր ընդգրկող համայնքները` թաղային համայնքներ» բառերը.
2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Երեւան քաղաքի սահմանները որոշվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, թաղային համայնքների» եւ «եւ թաղային համայնքների» բառերը:
Հոդված 6. Օրենքով հաստատված 5-րդ հավելվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
15.01.2009
ՀՕ-10