Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Իրավական ակտերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀO-320 oրենքի (այսուհետ` Օրենք) 56-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Երեւանի ավագանու եւ համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը եւ Երեւան քաղաքում հանրաքվեով ընդունված իրավական ակտերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` դրանք ընդունելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում:»:

Հոդված 2. Օրենքի 63-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Երեւանի ավագանու եւ համայնքի ղեկավարի  նորմատիվ իրավական ակտերը պաշտոնապես հրապարակվում են «Երեւանի իրավական ակտերի տեղեկագրում» դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում:».

2) 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 66. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» եւ «Երեւանի իրավական ակտերի տեղեկագրի» կառուցվածքը

1. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները.

3)համապատաuխան բաժիններում հրապարակվում են uույն oրենքի 57-րդ հոդվածի առաջին մաuում նշված դատական ակտերը.

4) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ կամ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» կարող են նախատեuվել նաեւ այլ բաժիններ:

2. «Երեւանի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները:

3. Uույն հոդվածում նշված տեղեկագրերում իրավական ակտերը հրապարակվում են հերթական համարներով: Այդ համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Տեղեկագրերի շապիկի վրա եւ առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման oրը, ամիuը եւ ամuաթիվը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.01.2009
ՀՕ-13