Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 26.12.2008

Հոդված 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀO-63-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  2-րդ հոդվածից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետին» բառերը:

Հոդված  3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետը կամ նրա լիազորած անձը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «թաղային համայնքի» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.01.2009
ՀՕ-20