ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերջին պարբերությունից հանել «եւ Երեւանի խորհուրդը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 8-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետի)» բառերը.
2) 9-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետին)» բառերը.
2) 8-րդ մասից հանել «(Երեւանում` Երեւանի քաղաքապետին)» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
15.01.2009
ՀՕ-21