ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀO-304 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Տեղական հանրաքվեի մասին օրենսդրությունը
Տեղական հանրաքվեի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքից եւ այլ իրավական ակտերից:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «(Երեւանի քաղաքապետին)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «(Երեւանի քաղաքապետին)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երեւանի քաղաքապետի)» բառերը:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
15.01.2009
ՀՕ-25