ՕՐԵՆՔԸ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածում`
1) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի եւ հաղորդումների հեռարձակման համար: Այդ հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ` շաբաթական մինչեւ 2 ժամ, իսկ ռադիոյով` օրական մինչեւ 1 ժամ ժամաքանակը: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը եւ հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով:».
2) ուժը կորցրած ճանաչել 7-րդ մասը:
Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի վերջին մասի երկրորդ նախադասության «հեռուստաընկերությունները» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերությունները» բառով:
Հոդված 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
17.01.2009
ՀՕ-29