ՕՐԵՆՔԸ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ընդունվել է 26.12.2008
Հոդված 1. «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի uեպտեմբերի 30-ի ՀO-155 oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36.2-րդ հոդվածով.
«Հոդված 36.2. Համահայկական բանկի կողմից շահութահարկի վճարումը
1. Համահայկական բանկն ազատվում է շահութահարկի վճարումից:»:
Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ոչ ռեզիդենտի` Համահայկական բանկից ստացված շահաբաժինները հարկվում են զրո տոկոս դրույքաչափով` անկախ սույն կետի երկրորդ մասի «ա»-«ե» ենթակետերով սահմանված պայմանների առկայությունից:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
17.01.2009
ՀՕ-32