ՕՐԵՆՔԸ
«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ընդունվել է 26.12.2008
Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀO-252 oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ կետը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «կարող է ունենալ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված ընկերության գործունեության ոլորտից, oրենքով եւ այլ իրավական ակտերով կարող են uահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
21.01.2009
ՀՕ-42