Armenian   Russian    
Սնանկության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.02.2009

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի  25-ի ՀՕ-51-Ն  օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը (այսուհետ` տնտեսական դատարան)» բառերը փոխարինել «պարտապանի բնակության (գտնվելու) վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը» բառերով.

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության» բառով:

Հոդված 3. Օրենքի  20-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության»  բառով.

2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 5-րդ մասի «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության» բառով:

Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության» բառով:

Հոդված 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

11.02.2009
ՀՕ-48