ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 18.03.2009
Հոդված 1. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի 31-րդ հոդվածը`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը միաժամանակ կարող է նշանակվել հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջին տեղակալ:».
2) 2-րդ մասը «վարչապետը» բառից հետո լրացնել «` խորհրդակցելով հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի հետ» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
04.04.2009
ՀՕ-60