Armenian   Russian    
Գույքահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.04.2009

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաեւ 5-րդ մասը «բեռնատար» բառից հետո լրացնել «(բեռնաուղեւորատար)» բառով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի եւ 13-րդ հոդվածի  4-րդ մասի երրորդ պարբերության «2008» թիվը փոխարինել «2010» թվով:

Հոդված 3 . Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 2-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաեւ 2009 թվականի հունվարի 1-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.04.2009
ՀՕ-82