ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 116-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 135.1-րդ հոդվածով.
«Հոդված 135.1. Տրանսպորտում ծխելը
Հասարակական` ավտոմոբիլային, օդային, ջրային, էլեկտրական եւ երկաթուղային տրանսպորտում ծխելը, բացառությամբ ջրային եւ երկաթուղային տրանսպորտում ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 173.2-րդ եւ 173.3-րդ հոդվածներով.
«Հոդված 173.2 . Ծխելն արգելող կանոնները խախտելը
Կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, օդակայաններում, ավտոբուսի եւ գնացքի կայարաններում ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում ծխելը, բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Նույն արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հոդված 173.3. Ծխախոտի օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը
Տեսանելի վայրում հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների եւ (կամ) այդ տարածքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «172,» թվից հետո լրացնել «173.2» թվով, 2- րդ կետը «133» թվից հետո` «, 135.1» թվով:
Հոդված 5. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բառերով. «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 173.2 եւ 173.3 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հակահրդեհային կանոնների խախտման մասով»:
Հոդված 6. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի «152-րդ հոդվածով» բառերը փոխարինել «152-րդ եւ 173.3-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ oրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
27.04.2009
ՀՕ-89