Armenian      
Մթնոլորտային օդի պահպանության մասին*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.04.2009

Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ` Օրենք) 181-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «տնօրինողներին» բառից հետո լրացնել  «չափումներն իրականացնելուց անմիջապես հետո» բառերով:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը  «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «եւ քաղաքացիները»  բառերով:

Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածը վերջին պարբերությունից առաջ  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«-ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ կատարելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների  կողմից առանց չափումներ իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների համապատասխանության կտրոն տրամադրելը կամ ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար արտանետումների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափման կարգի պահանջներն ու պայմանները չպահպանելը,»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.04.2009
ՀՕ-97