Armenian   Russian    
Ոստիկանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.04.2009

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի  ապրիլի 16-ի ՀO-177 oրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում`

1) 5-րդ մասի 3-րդ կետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման (կիրառման) դեպքում անմիջապես զեկուցել վերադասության կարգով:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման (կիրառման) հետեւանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին ոստիկանության մարմնի ղեկավարը  կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության եւ դատախազության համապատասխան մարմիններին:»:

Հոդված 2. Օրենքի  32-րդ հոդվածի  4-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել « եւ դատախազին» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.04.2009
ՀՕ-94