ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 29.04.2009
Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀO-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով.
2) 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցում.»:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ձերբակալվածներին, կալանավորներին փոխադրելիս» բառերը փոխարինել «ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցելիս» բառերով:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «վերակարգի» բառը փոխարինել «ստորաբաժանումների» բառով:
Հոդված 4. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
16.05.2009
ՀՕ-104