ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`
մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով | բազային տուրքի 15-ապատիկի չափով |
մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով | բազային տուրքի 3-ապատիկի չափով. |
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`
մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով | բազային տուրքի 40-ապատիկի չափով |
մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ 6 ամիս վավերականության ժամկետով | բազային տուրքի 20-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`
մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով | բազային տուրքի 15-ապատիկի չափով |
մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով | բազային տուրքի 3-ապատիկի չափով. |
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`
մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով | բազային տուրքի 40-ապատիկի չափով |
մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ 6 ամիս վավերականության ժամկետով | բազային տուրքի 20-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի «ժբ» կետը «19.1» թվից հետո լրացնել «, 19.2» թվով:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասի 19-րդ կետում «19.1-րդ հոդվածում» բառերը փոխարինել «19.1-րդ եւ 19.2-րդ հոդվածներում» բառերով:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.2-րդ հոդվածով`
«Հոդված 19.2. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը
1. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիա տրամադրելու համար`
ա) | զբոսավարների գործունեության լիցենզիաների համար` տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով. |
բ) | ուղեկցորդների գործունեության լիցենզիաների համար` տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով: |
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար`
ա) մինչեւ երեք աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան | բազային տուրքի 150 -ապատիկի չափով. |
բ) չորս աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով. |
գ) հինգ աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան | բազային տուրքի 250-ապատիկի չափով. |
դ) հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
ե) հանգստյան եւ մասնագիտացված ճամբարի կամ տան, պանսիոնի, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղի (համալիրի)` | |
I կարգի համար` տարեկան | բազային տուրքի 150-ապատիկի չափով |
II կարգի համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
III կարգի համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով. |
զ) զբոսաշրջային տան` | |
I կարգի համար` տարեկան | բազային տուրքի 15-ապատիկի չափով |
II կարգի համար` տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
III կարգի համար` տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով:»: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
18.05.2009
ՀՕ-108