Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.04.2009

Հոդված 1. Սահմանել, որ`

1. Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում;

2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի  հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» եւ «բ1» կետերի, 3-րդ մասի «գ» կետի, ինչպես նաեւ 21-րդ հոդվածի 2.1-րդ մասի «ա» կետի, 2.2-2.11-րդ մասերի եւ  4-րդ մասի դրույթների գործողությունը` Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.05.2009
ՀՕ-106