ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 28.04.2009
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ՝ «Հեռահաղորդակցության բնագավառ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.7-րդ ենթակետով.
«9.7. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր(լիցենզիա) ստանալու համար` այդ թվում`
9.7.1. հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար՝
9.7.1.1. | Երեւան քաղաքի տարածքում եւ մեկ կամ մի քանի մարզերի տարածքներում հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար` | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
9.7.1.2. | Երեւան քաղաքի տարածքում հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար` | բազային տուրքի 400-ապատիկի չափով |
9.7.1.3. | մի քանի մարզերի տարածքներում հեռուստա- հաղորդումների եթերային հեռարձակման համար` | բազային տուրքի 400-ապատիկի չափով |
9.7.1.4. | մեկ մարզի տարածքում հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար` | բազային տուրքի 250-ապատիկի չափով |
9.7.2. ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման համար՝
9.7.2.1. | Երեւան քաղաքի տարածքում եւ մեկ կամ մի քանի մարզերի տարածքներում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման համար` | բազային տուրքի 250-ապատիկի չափով |
9.7.2.2. | Երեւան քաղաքի տարածքում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման համար` | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
9.7.2.3. | մի քանի մարզերի տարածքներում ռադիո- հաղորդումների եթերային հեռարձակման համար` | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
9.7.2.4. | մեկ մարզի տարածքում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման համար` | բազային տուրքի 150-ապատիկի չափով |
9.7.3. հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար՝
9.7.3.1. | Երեւան քաղաքի տարածքում եւ մեկ կամ մի քանի մարզերի տարածքներում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար` | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
9.7.3.2. | Երեւան քաղաքի տարածքում հեռուստա- հաղորդումների կաբելային հեռարձակման համար` | բազային տուրքի 400-ապատիկի չափով |
9.7.3.3. | մի քանի մարզերի տարածքներում հեռուստա- հաղորդումների կաբելային հեռարձակման համար` | բազային տուրքի 250-ապատիկի չափով |
9.7.3.4. | մեկ մարզի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար` | բազային տուրքի 100-ապատիկից 150-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
20.05.2009
ՀՕ-112