ՕՐԵՆՔԸ
«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ UՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ընդունվել է 19.05.2009
Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների uոցիալական պաշտպանության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի uեպտեմբերի 24-ի ՀO-411-Ն oրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը «տարածքային կառավարման պետական մարմինը,» բառերից հետո լրացնել «իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը,» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
27.05.2009
ՀՕ-117