Armenian      
Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱUԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ OՏԱՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.05.2009

Հոդված 1. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասի «ե» կետով նախատեսված լիազոր մարմնի գործառույթը`  Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով, որպես պատվիրակված լիազորություն պատվիրակելու Երեւանի քաղաքապետին:»:

Հոդված 2. Օրենքի  7-րդ  եւ  8-րդ  հոդվածների 3-րդ մասերում`

1)  առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Եթե ձեռք բերողը Երեւանի համայնքը չէ, եւ եթե օտարվող գույքը գտնվում է Երեւան քաղաքի վարչական տարածքում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասով նախատեսված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը`   որպես պատվիրակված լիազորություն, վերապահելու  Երեւանի քաղաքապետին:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե ձեռք բերողը Երեւանի համայնքն է, եւ եթե օտարվող գույքը գտնվում է Երեւան քաղաքի վարչական տարածքում, ապա համայնքի հետ սույն մասով նախատեսված պայմանագիրը չի կնքվում, եւ ձեռք բերող Երեւանի համայնքի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.05.2009
ՀՕ-121