Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Վարչական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 19.05.2009

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի  նոյեմբերի 28-ի  վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Վարչական դատարան կարող է  դիմել նաեւ  Երեւանի ավագանու խմբակցությունը` Երեւանի   ավագանու ակտերը դրանց համեմատ ավելի  բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին (բացի Հայաuտանի Հանրապետության  Uահմանադրությունից) համապատաuխանությունը  ստուգելու պահանջով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  Երեւանի ավագանու անդրանիկ նիստի բացման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.05.2009
ՀՕ-125