ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 20.05.2009
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ հոդվածի 25-րդ մասից հանել «տասնապատիկից մինչեւ» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «եւ տասնչորսերորդ» բառերը փոխարինել «, տասնչորսերորդ եւ քսանհինգերորդ» բառերով.
2) 2-րդ մասի «ունի» բառը փոխարինել «ունեն» բառով, «տեսչություն» բառը` «տեսչության պետը եւ տարածքային մարմինների ղեկավարները» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
09.06.2009
ՀՕ-131