Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին (Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին)
ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ընդունվել է 08.06.2009
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀO-169 oրենքի 21-րդ հոդվածի 2.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2.1. Առեւտրային իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաեւ «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆիրմային անվանման գրանցման մասին հայտը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
24.06.2009
ՀՕ-146