ՕՐԵՆՔԸ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետութան 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է: Արդար խաղի, հարգանքի եւ համագործակցության վրա հիմնված սպորտը դիտվում է որպես ժողովուրդների մերձեցման, խաղաղության եւ բարեկամության հաստատման ու ամրապնդման միջոց:
Uույն oրենքը կարգավորում եւ uահմանում է ֆիզիկական կուլտուրայի եւ uպորտի բնագավառի պետական քաղաքականության uկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի եւ uպորտի համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանuատնտեuական հիմքերը, ինչպես նաեւ այն սկզբունքները, որոնք պետք է պահպանվեն միջազգային մարզական շարժմանն ինտեգրվելու համար։»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ» կետով.
«ժբ) մարզիկ (մարզուհի)` որեւէ մարզաձեւով կանոնավոր զբաղվող եւ տվյալ մարզաձեւից մարզական կարգ ունեցող անձ:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի առաջին պարբերությունը «նպաստում» բառից հետո լրացնել «եւ աջակցում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) մարզիկների շրջանում արդար խաղի գաղափարի ամրապնդումը, մրցակցի հանդեպ հարգանքի, ազնիվ վերաբերմունքի ոգով դաստիարակումը, օլիմպիզմի գաղափարների, մարզական էթիկայի կանոնների պահպանումը եւ սպորտում դոպինգ օգտագործելու, ֆիզիկական եւ բարոյական կոպտության դեմ պայքարը:»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» կետով.
«ը) մարզական գործունեության ընթացքում պրոֆեսիոնալ մարզիկների հաշմանդամ դառնալու դեպքում սոցիալական պաշտպանության ապահովումը:»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) «ա» կետը «բնագավառի» բառից հետո լրացնել «միասնական» բառով, իսկ «քաղաքականությունը» բառից հետո` «եւ զարգացման ռազմավարությունը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ.1», «ժ.2», «ժ.3», «ժ.4» եւ «ժ.5» կետերով.
«ժ.1) տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ կազմակերպում է ոլորտի տարածքային քաղաքականության իրականացումը.
ժ.2) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց առաջարկում է ներկայացնել պետական պարգեւների, մրցանակների եւ կոչումների.
ժ.3) շնորհում է մարզական կարգեր, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի լավագույն աշխատողներին եւ կազմակերպություններին պարգեւատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով.
ժ.4) միջազգային միջոցառումներում առավել բարձր արդյունքների հասած մարզիկներին արժանացնում է «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչման.
ժ.5) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց արժանացնում է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող» կոչման։»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ հոդվածով.
«Հոդված 9.1. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունները
Առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`
ա) օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին մարզական բժշկության կադրերի վերապատրաստման, ինչպես նաեւ մարզական բժշկության նպատակային ծրագրերի իրականացման գործում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին դոպինգի դեմ պայքարի միջոցառումները իրականացնելիս.
գ) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման համար դպրոցականներին բժշկական համապատասխան խմբերի դասելու չափորոշիչը.
դ) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է մարզիկների առողջական վիճակի նախնական եւ պարբերական բժշկական զննություններ.
ե) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ աջակցում է հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող մարզական հասարակական կազմակերպություններին:
Արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը, համագործակցելով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ, մշակում է ֆիզկուլտուրային, առողջարարական ծրագրեր եւ ապահովում դրանց իրականացումը ազատազրկման վայրերում:
Կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`
ա) կազմակերպում է նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների, սովորողների ֆիզիկական զարգացման եւ ֆիզիկական պատրաստվածության տվյալների ընդհանրացումն ու վերլուծումը: Ուսումնական հաստատությունում «Ֆիզիկական կուլտուրա» առարկան եւ արտադասարանական մարզական խմբում դասավանդող անձի մասնագիտական կրթությունը պարտադիր է.
բ) կազմակերպում է ուսումնական հաստատություններում մանուկների, երիտասարդների, այդ թվում՝ հաշմանդամների ֆիզիկական ունակությունների զարգացումը.
գ) կազմակերպում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի կատարելագործումն ու զարգացումը, ընդլայնում մանկապատանեկան մարզադպրոցների ցանցը.
դ) կազմակերպում է ազգային, միջազգային մարզական միջոցառումներ ու մրցումներ սովորողների համար.
ե) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ մշակում եւ հաստատում է ուսումնական հաստատությունների արտաուսումնական մարզական խմբերի գործունեության կարգը.
զ) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ սահմանում է մարզական ուղղվածության դասարան ստեղծելու կարգը:
Պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`
ա) կազմակերպում է զինվորականների ընդհանուր եւ հատուկ ֆիզիկական պատրաստականությունը.
բ) աջակցում է զինծառայող մարզիկներին մարզվելու եւ մրցումներին մասնակցելու համար, նպաստում ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը մարզական վաշտում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`
ա) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզկուլտուրայի եւ սպորտի ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին.
բ) կազմակերպում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ դպրոց, տուն-ինտերնատ) ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմաններ:
Ոստիկանության եւ ազգային անվտանգության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինները`
ա) կազմակերպում են ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայողների ընդհանուր եւ հատուկ մասնագիտական ֆիզիկական պատրաստվածությունը.
բ) աջակցում են իրենց լավագույն մարզիկներին մարզվելու եւ մրցումներին մասնակցելու համար.
գ) նպաստում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության զորքերում ժամկետային ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը` ըստ ծառայության վայրի:»:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) մշակում եւ հաստատում են իրենց տարածքում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման առաջնային ուղղությունները, հuկողություն են իրականացնում տարածքում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.»:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետում «բնակչության հետ» բառերը փոխարինել «բնակչության շրջանում» բառերով:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի վերնագրում եւ շարադրանքում «եւ ընկերությունները», «եւ ընկերություններն» բառերը փոխարինել համապատասխանաբար «, ընկերությունները եւ ակումբները» ու «, ընկերություններն ու ակումբներն» բառերով:
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «մարզական» բառից հետո լրացնել «հասարակական» բառով:
Հոդված 12. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
26.06.2009
ՀՕ-151