ՕՐԵՆՔԸ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 4-րդ կետի «կազմակերպություն» բառը փոխարինել «իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում» բառերով.
2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) հանրակրթական ուսումնական հաստատություն` մեկ կամ մի քանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն.».
3) 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հանրակրթական հիմնական ծրագրերն են`
1) նախադպրոցական.
2) տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).
3) հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).
4) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «(տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «ընդհանուր» եւ «(լրիվ) ընդհանուր» բառերը:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացումը
1. Հանրակրթական հիմնական ծրագրերն իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում եւ օրենքով սահմանված կարգով՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում:
2. Հանրակրթական հատուկ ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները եւ կարողությունները:
3. Հանրակրթական մասնագիտացված ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիմքի վրա` ռազմական, սպորտի, գիտության, արհեստների կամ արվեստի որեւէ բնագավառում սովորողների խորացված հանրակրթություն ապահովելու նպատակով:
4. Տարրական, հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրերը կառուցվում են հաջորդականության սկզբունքով:
Հանրակրթական հիմնական ծրագիրը (բացի նախադպրոցականից) չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթական ուսուցման հաջորդ աստիճան:
5. Հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառությունը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ(լրիվ) ընդհանուր կրթությունը» բառերը փոխարինել «Հանրակրթությունը» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հոգեւոր, ֆիզիկական եւ սոցիալական որակների համակողմանի եւ ներդաշնակ զարգացումն է, անձի` որպես ապագա քաղաքացու ձեւավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքի եւ մասնագիտական կրթությանը նախապատրաստելը:».
3) 3-րդ մասից հանել «(լրիվ) ընդհանուր» բառերը:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի վերնագրից հանել «ընդհանուր» բառը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
23.07.2009
ՀՕ-161