ՕՐԵՆՔԸ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 10.07.2009
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության
1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ կետի «դպրոցները» բառը փոխարինել «ուսումնական հաստատությունները» բառերով.
2) 4-րդ կետը «գիտահետազոտական» բառից հետո լրացնել «եւ հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
23.07.2009
ՀՕ-165