Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.07.2009

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 8-րդ կետի 8.1-րդ, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
8.1. Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
8.2. Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝  
8.2.1. տարրական ընդհանուր - 1-ին աստիճան
բազային տուրքի 15-ապատիկի չափով 
8.2.2. տարրական մասնագիտացված - 1-ին աստիճան
բազային տուրքի 15-ապատիկի չափով 
8.2.3. տարրական հատուկ - 1-ին աստիճան
բազային տուրքի 15-ապատիկի չափով 
8.3. Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝  
8.3.1. հիմնական ընդհանուր - 2-րդ աստիճան
բազային տուրքի 25-ապատիկի չափով 
8.3.2. հիմնական մասնագիտացված - 2-րդ աստիճան
բազային տուրքի 25-ապատիկի չափով 
8.3.3. հիմնական հատուկ - 2-րդ աստիճան
բազային տուրքի 25-ապատիկի չափով 
8.4. Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝  
8.4.1. միջնակարգ ընդհանուր - 3-րդ աստիճան
բազային տուրքի 25-ապատիկի չափով 
8.4.2. միջնակարգ մասնագիտացված - 3-րդ աստիճան
բազային տուրքի 25-ապատիկի չափով 
8.4.3. միջնակարգ հատուկ - 3-րդ աստիճան
բազային տուրքի 25-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետի 8.5-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.07.2009
ՀՕ-164