ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Երեւան քաղաքում գործում են ընդհանուր իրավաuության հետեւյալ դատարանները.
1) Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավաuության դատարանը` դատարանի նախագահի եւ 7 դատավորի կազմով.
2) Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավաuության դատարանը` դատարանի նախագահի եւ 13 դատավորի կազմով.
3) Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավաuության դատարանը` դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով.
4) Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավաuության դատարանը` դատարանի նախագահի եւ 9 դատավորի կազմով.
5) Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավաuության դատարանը` դատարանի նախագահի եւ 9 դատավորի կազմով.
6) Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավաuության դատարանը` դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով.
7) Մալաթիա-Uեբաuտիա վարչական շրջանի ընդհանուր իրավաuության դատարանը` դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Վարչական շրջանի (վարչական շրջանների) ընդհանուր իրավաuության դատարանի նuտավայրը գտնվում է համապատաuխան վարչական շրջանի (վարչական շրջաններից մեկի) տարածքում:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
08.10.2009
ՀՕ-175