Armenian      
2009 թվականի պետական բյուջեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.10.2009

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-197-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 20-րդ կետով.

«20) տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող առանձին վարկային եւ դրամաշնորհային ծախսային ծրագրերով սույն օրենքով նախատեսված հատկացումների (Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման մասով) գումարների ավելացման եւ (կամ) նախատեսման անհրաժեշտության առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ նպատակով 2009 թվականին կատարվելիք միջծրագրային վերաբաշխումները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված միջծրագրային վերաբաշխումների 2009 թվականի առավելագույն թույլատրելի սահմանաչափի իրացման մակարդակը որոշելիս հաշվի չեն առնվում:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետը «փոփոխություններ» բառից հետո լրացնել «եւ (կամ) լրացումներ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, եւ վերջինիս գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.10.2009
ՀՕ-184