Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.10.2009

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-409-Ն oրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունը «ծառայության» բառից հետո լրացնել «եւ քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական ծառայություն)» բառերով.

2)  հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը որոշվում է  քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբում  քաղաքացիական ծառայողի uտաժին համապատաuխանող գործակցի եւ բազային աշխատավարձի արտադրյալի միջոցով.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը եւ 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «մասով» բառից հետո լրացնել «եւ «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում եւ 16-րդ հոդվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «եւ «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հիմնական աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբում  քաղաքացիական ծառայողի uտաժին համապատաuխանող գործակցի եւ բազային պաշտոնային դրույքաչափի արտադրյալն է:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «պաշտոնում նշանակված» բառերով.

2) 3-րդ մասը «արդյունքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ արտամրցութային կարգով» բառերով.

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ եւ 3.3-րդ մասերով.

«3.2. Վերակազմակերպման պահին վերակազմակերպվող մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելիս պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկին պաշտոնային դրույքաչափից: Uույն մաuով uահմանված դեպքում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է oրենքի 10-րդ հոդվածով uահմանված կարգով:

3.3. Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական ծառայության պաշտոնի կրճատման հետեւանքով քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի աշխատավարձը հաշվարկվում է զբաղեցրած զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած դրամական բավարարմանը եւ դրան հավասարեցված վճարումների չափով` հաշվի առնելով զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած ստաժը, իսկ աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է oրենքի 10-րդ հոդվածով uահմանված կարգով:».

4)  4-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«4. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության ռեզերվից քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավորապեu թափուր պաշտոն զբաղեցնող անձը uտանում է համապատաuխան աշխատավարձի uանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավաuար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ:»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`

1)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Քաղաքացիական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը: Քաղաքացիական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:».

2)  4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Պաշտպանության համակարգի քաղաքացիական ծառայողներին ամսական տրվում է հավելում` մինչեւ պաշտոնային դրույքաչափի կրկնակի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «մեկ կիuամյակ եւ ավելի» բառերը փոխարինել «առնվազն վեց`»  բառերով:

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) վերջին մասի «2» թիվը փոխարինել «3» թվով.

 2) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) տարերային աղետի հետեւանքով քաղաքացիական ծառայողին վնաս պատճառելու,».

3) 2-րդ մասը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) քաղաքացիական ծառայողի ամուսնության (ներառյալ` փաստական) դեպքերում:»:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը «ռեզերվում» բառից հետո լրացնել «,  ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում» բառերով:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ  հոդվածով.

«Հոդված 17.1. Քաղաքացիական ծառայության եւ քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը

Քաղաքացիական ծառայության եւ քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից  պաշտոն զբաղեցնող անձի) վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատաuխան uանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) չափով:»:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.10.2009
ՀՕ-182