Armenian      
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.10.2009

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի  Հանրապետության 2004 թվականի  դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի  ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի օգոստոսի 1-ից։

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝  մինչեւ 2010 թվականի սեպտեմբերի 1-ը, բարձրագույն ուսումնական հաստատությունները վերանայում եւ համապատասխանեցնում են իրենց պայմանագրերը այն ուսանողների հետ, որոնք ունեն սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգավիճակ, եւ նրանց նկատմամբ սահմանված է ավել բարձր ուսման վարձավճար։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.10.2009
ՀՕ-189