Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.10.2009

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիuի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Հայտարարատուն հայտարարագիրը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով, կամ անձամբ հանձնել ըստ պատկանելության կամ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագիր ունեցող անձի միջոցով: Լիազորված անձի միջոցով հայտարարագիրը ներկայացնելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում է հայտարարատուի անձը (ինքնությունը) հաuտատող` oրենuդրությամբ uահմանված տեսակի փաuտաթղթի պատճենը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.11.2009
ՀՕ-197