Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.11.2009

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ» բառերը փոխարինել «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով» բառերով,

բ. «խարդախության» բառը փոխարինել «խաբեության կամ վստահությունը չարաշահելու» բառերով,

գ. «վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու» բառերից հետո լրացնել «կամ այդպիսիք խոստանալու» բառերով,

դ. «երեքից վեց տարի» բառերը փոխարինել «հինգից տասը տարի» բառերով,

ե. «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

2) 2-րդ մասում`

ա. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով.

«3) տուժողի` սահմանված կարգի խախտմամբ` պետական սահմանը հատելը կազմակերպելով,

4) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

5) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

6) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

7) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`»,

բ. «յոթից տասը տարի ժամկետով» բառերը փոխարինել «յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

3) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

4) 4-րդ մասի «տասից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  6-րդ մասով.

«6. Սույն հոդվածով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 132.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից տուժած անձն ազատվում է այն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, որոնք նա հարկադրված է եղել  կատարելու` ելնելով իր կարգավիճակի հետեւանքով ստեղծված իրավիճակից, եթե նա աջակցել է այդ հանցագործությունների բացահայտմանը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 132.1-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ» բառերը փոխարինել «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով» բառերով,

բ. «խարդախության» բառը փոխարինել «խաբեության կամ վստահությունը չարաշահելու» բառերով,

գ. «վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու» բառերից հետո լրացնել «կամ այդպիսիք խոստանալու» բառերով,

դ. «հինգից տաuը տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

2) 2-րդ մասում`

ա. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով.»,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ  7-րդ կետով.

«7) տուժողին օտարերկրյա պետությունում ապօրինի պահելով.»,

գ. «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

3) 3-րդ մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.12.2009
ՀՕ-220