Armenian      
Հանրակրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.12.2009

Հոդված  1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ -160-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետից հանել «, որը որոշվում  է ուսումնական հաստատությունում դասագիրքը առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում փորձնական կարգով օգտագործելու միջոցով» նախադասությունը:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «մասնագիտական գործունեության» բառերը փոխարինել «մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում  «մարզային (Երեւանի քաղաքային)» բառերը փոխարինել «տարածքային» բառով:

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում «միջին մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով» բառերը փոխարինել «համաձայն տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի, բայց ոչ պակաս, քան նախատեսված է ընթացիկ տարվա պետական բյուջեով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2009
ՀՕ-228