ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 02.02.2010
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի աղյուսակը 8418 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
«8418 50 910 | Սառնարանային սարքավորումների ներկառուցված այլ կահույք` խորը սառեցման համար, բացի 8418 30 եւ 8418 40 ենթադիրքերի արտադրատեսակներից | 0 | 0 |
8418 61 001 | 3 կվտ եւ ավելի արտադրողականությամբ ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքում դասակարգվող օդափոխման սարքավորումներից | 0 | 0» |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
23.02.2010
ՀՕ-8