Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.02.2010

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի  դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 8.5.4-րդ ենթակետով.
 
«8.5.4 տրանսպորտային միջոց վարելու ուսուցում իրականացնելու համար՝  տարեկան բազային տուրքի
10-ապատիկի չափով»

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.13-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.02.2010
ՀՕ-13