ՕՐԵՆՔԸ
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.02.2010
Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի «ը» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պատվո վճարը հատկացվում է գիտական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս մինչեւ երեք ամիս ժամկետով ծառայողական գործուղման մեկնած Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական եւ թղթակից անդամներին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
27.02.2010
ՀՕ-16