ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 29.04.2010
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-401-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ կետը եւ 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.
«3.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել վճարովի կրթական ծառայություններ:»:
Հոդված 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանության ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ ընդունված քաղաքացիների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
13.05.2010
ՀՕ-47