Armenian      
Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱUՏԱՏՈՂ ՓԱUՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.04.2010

Հոդված 1. «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիuի 10-ի ՀՕ-117-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից հանել «Երեւան քաղաքում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «Երեւան քաղաքի վարչական տարածքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերում «Երեւանի քաղաքապետի» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի» բառերով.

2) 3-րդ մասը «զբաղեցված» բառից հետո  լրացնել «, չկառուցապատված» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Սույն օրենքի 1-ին հոդվածի ուժով անհատույց տրամադրվող` անհատական բնակելի տների կառուցման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) հանել «Երեւան քաղաքի վարչական տարածքում» բառերը.

2) «ամրացված պետական» բառերից հետո լրացնել «կամ համայնքային» բառերով:

Հոդված 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.05.2010
ՀՕ-50