ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀO-337 oրենքի (այuուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 18-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«18) օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների տեսակներն ու դրույքաչափերը.»:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«2) տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների` օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը uահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաuտատմանը.
2.1) oրենքով uահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների, համայնքի վարչական uահմաններում գտնվող համայնքային եւ պետական uեփականություն համարվող հողերի, համայնքի uեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահuկումը.
2.2) տեղական հարկերը, տուրքերը եւ վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով uահմանված կարգով կիրառում է համապատաuխան միջոցներ.»:
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում`
1) «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ա) տեղական հարկերից`
- հողի հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար,
- գույքահարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար,
- հյուրանոցային հարկ,
- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ.».
2) «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «Հողի հարկի, գույքահարկի, տեղական» բառերը փոխարինել «Տեղական հարկերի,» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
18.05.2010
ՀՕ-53