Armenian      
Կենտրոնական բանկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.05.2010

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի «ժա» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի (այսուհետ` Բյուրո)» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 38.1-րդ հոդվածով.

«Հոդված 38.1. Բյուրոյի վարկավորումը

Կենտրոնական բանկը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարող է վարկեր տրամադրել Բյուրոյին:»:

Հոդված 3. Օրենքի 39.1-րդ  հոդվածում՝

1) 1-ին մասը «այլ անձանց» բառերից հետո լրացնել «եւ  Բյուրոյի» բառերով.

2) 5-րդ մասը «վերաապահովագրական ընկերություններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Բյուրոյում» բառերով.

3) 6-րդ մասը «վերաապահովագրական ընկերություններում,» բառերից հետո լրացնել «Բյուրոյում, » բառով.

4) 7-րդ մասը «վերաապահովագրական ընկերություն» բառերից հետո լրացնել «եւ Բյուրո» բառերով:

Հոդված 4.  Օրենքի 39.5-րդ հոդվածի 6-րդ մասը «վերաապահովագրական ընկերության», «վերաապահովագրական ընկերությունը», «վերաապահովագրական ընկերությունում» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, Բյուրոյի», «, Բյուրոն» եւ «,  Բյուրոյում» բառերով:

Հոդված 5.   Օրենքի 39.10-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով.

2) 1-ին, 2-րդ մասերը եւ 3-րդ մասի «ը» ենթակետը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի»  բառով.

3) 3-րդ մասը «հետեւյալ պայմանները» բառերից հետո լրացնել «(կիրառելիության դեպքում)» բառերով, իսկ «ը» ենթակետը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո` «, Բյուրոյի» բառով:

Հոդված 6. Օրենքի 39.12-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «վերաապահովագրական ընկերությունը» եւ «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել  համապատասխանաբար «, Բյուրոն » եւ «, Բյուրոյի» բառերով.

2) 4-րդ մասը «վերաապահովագրական ընկերության» բառերից  հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:

Հոդված 7. Օրենքի 39.13-րդ հոդվածը «վերաապահովագրական ընկերության» բառերից  հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:

Հոդված 8. Օրենքի 39.14-րդ հոդվածը «վերաապահովագրական ընկերության» բառերից  հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

09.06.2010
ՀՕ-66