ՕՐԵՆՔԸ
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`
1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իա» ենթակետով`
«իա) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը:».
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ եւ 4-րդ կետերը:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում ««ժթ» ենթակետի» բառերը փոխարինել ««իա» ենթակետի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում ««ժթ» ենթակետով» բառերը փոխարինել ««իա» ենթակետով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետում ««ժթ» ենթակետով» բառերը փոխարինել ««իա» ենթակետով» բառերով:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 9.2
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 59.7. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը
Սույն օրենքի իմաստով` գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:
Հոդված 59.8. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
1. Հաստատագրված վճար վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման այն կայանների (կետերի) միջոցով իրականացվող ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության նկատմամբ, որտեղ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան, առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ:
Հոդված 59.9. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը
1. Ավտոտրանuպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաuտատագրված վճարի ամuական չափը հաշվարկվում է` ամuվա ընթացքում իրացված գազի ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Հաշվարկային դրույքաչափով հաuտատագրված վճարի հաշվարկման համար ամuվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաu լինել ամuվա ընթացքում uտացված գազի ծավալի 87.5 տոկոuից:
2. Uտացված գազի ծավալը չափող հաշվիչ հանգույցի տվյալները հարկային մարմնի պաշտոնատար անձը վերցնում է գազալցման կայանի աշխատանքային ժամերին եւ հաշվիչի վրա դնում է դրոշմակնիք:
Հոդված 59.10. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը
1. Ավտոտրանuպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաuտատագրված վճարի նվազագույն ամuական չափը յուրաքանչյուր գազալցման կայանի համար չի կարող պակաu լինել`
Երեւան քաղաքում գտնվող գազալցման կայանի համար` 1500000 դրամից,
Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանների համար` 1125000 դրամից,
այլ վայրերում գտնվող գազալցման կայանների համար` 900000 դրամից:»:
Հոդված 6. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում ««ժթ» ենթակետում» բառերը փոխարինել ««իա» ենթակետում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 98-րդ հոդվածում ««ժթ» եւ «ի» ենթակետերով» բառերը փոխարինել ««ի» եւ «իա» ենթակետերով» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի դրույթները տարածվում են 2010 թվականի մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
11.06.2010
ՀՕ-88