Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հարկերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.06.2010

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 1-4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 20. Սույն օրենքի իմաստով հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում հարկ վճարողների կողմից իրենց, ինչպես նաեւ այլ հարկ վճարողների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա կամ պահվող բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից եւ իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, որոնք հարկային մարմին են ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում նաեւ երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունը  (այսուհետ` տեղեկություններ):

Սույն օրենքի իմաստով երրորդ անձ է համարվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինը, առեւտրային, ոչ առեւտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը, որը հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի կամ այլ ֆիզիկական անձի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

Հարկ վճարողներն իրենց տնտեսական կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության վերաբերյալ հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը եւ այլ փաuտաթղթերը ներկայացնում են «Հարկերի մասին» եւ առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, իսկ օրենքներով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած  կարգով:

Հարկ վճարողները պարտավոր են առանձին ապրանքների արտադրության եւ շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաuտացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաեւ մատուցված ծառայությունների ծավալների եւ դրանց փաստացի սակագների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմին: Սույն մասում նշված ապրանքների, ծառայությունների ցանկը եւ ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հարկ վճարողները պարտավոր են հարկային մարմին հարկերի վճարմանն առնչվող տեղեկություններ ներկայացնել իրենց հետ գործառնություններ իրականացնող եւ (կամ) իրենցից եկամուտ ստացող եւ (կամ) իրենց եկամուտ վճարող հարկ վճարողների վերաբերյալ` «Հարկերի մասին» եւ առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Ստացված տեղեկության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով հարկային մարմինը կարող է գրավոր հարցում կատարել տեղեկություն ներկայացնողին:

Ըստ աղբյուրների` երրորդ անձանց կողմից հարկային մարմին պարտադիր ներկայացվող տեղեկություններն են`

1) Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` իրավաբանական անձ գրանցելու վերաբերյալ.

2) բնակչության պետական ռեգիստր վարող լիազորված մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` տրված անձնագրերի եւ նույնացման քարտերի վերաբերյալ.

3) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով  գործունեության տեuակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տվող լիազորված մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` տրված թույլտվությունների եւ (կամ) լիցենզիաների վերաբերյալ.

4) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածով սահմանված ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացված ստուգումների այն արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, որոնք առնչվում են տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կամ տնտեսական գործունեությանը.

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաեւ առեւտրային բանկերի կողմից ներկայացվող տեղեկատվությունը` հաճախորդի բացած բանկային հաշիվների վերաբերյալ: Տեղեկությունները հարկային մարմին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ հարկային մարմնի սահմանած կարգով.

6) գույքի հաշվառում կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմնի կողմից ներկայացվող  հետեւյալ տեղեկությունները`

ա) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ,

բ) տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների եւ կիսակցորդների վերաբերյալ,

գ) ջրային, օդային փոխադրամիջոցների վերաբերյալ,

դ) անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաների կամ մեխանիզմների, դրանց կցորդների եւ կիսակցորդների վերաբերյալ.

7) նոտարի կողմից տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով.

8) կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի  բացած արժեթղթերի հաշիվների եւ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները, որոնք տրամադրվում են  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով եւ բովանդակությամբ: Արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով.

9) հարկ վճարողները տեղեկություններ են ներկայացնում իրենց կողմից սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու եւ ոռոգման ջրի, կապի ծառայության մատակարարման գործարքների վերաբերյալ.

10) պետական գնումների գործակալությունը տեղեկություններ է ներկայացնում կազմակերպությունների կողմից պետական գնումների (պատվերների) շրջանակներում կնքված պայմանագրերի վերաբերյալ.

11) մաքuային մարմինը տեղեկություններ է տրամադրում «ներմուծում` ազատ  շրջանառության համար» մաքuային ռեժիմով կատարվող ձեւակերպումների, այդ թվում`  գանձված հարկերի, հաuտատագրված վճարների եւ մաքuատուրքի վերաբերյալ, ինչպեu  նաեւ «տարանցիկ փոխադրում», «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար»,  «ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար»,  «արտահանում` ազատ շրջանառության համար» եւ «վերաարտահանում» մաքuային  ռեժիմներով կատարվող ձեւակերպումների մաuին:

Սույն հոդվածով այլ բան նախատեսված չլինելու դեպքում երրորդ անձանց կողմից պարտադիր ներկայացվող տեղեկությունների եւ հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ տրամադրվող լրացուցիչ տեղեկատվության ներկայացման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացվող տեղեկությունները հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով կարող է ստանալ նշված մարմինների ինքնաշխատ տեղեկատվական բազայից: Հարկ վճարող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ինքնաշխատ տեղեկատվական բազայից հարկային մարմինը սույն հոդվածով սահմանված տեղեկությունները կարող է ստանալ նշված անձանց եւ հարկային մարմնի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա:

Տեղեկություններ կարող են տրամադրվել նաեւ կամավորության սկզբունքով:

Կամավորության սկզբունքով տրամադրվող տեղեկությունները հիմք կարող են հանդիսանալ հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու եւ օրենքով սահմանված կարգով հարկ վճարողի հարկային պարտավորությունները հաշվարկելու համար:

Կամավորության սկզբունքով հարկային մարմնին տրամադրվող տեղեկությունները հարկային մարմնի կողմից օգտագործվում են բացառապես սույն օրենքի 22 հոդվածով նախատեսված կարգով հարկվող օբյեկտները եւ հարկային պարտավորությունները հաշվարկելիս եւ 26 հոդվածով նախատեսված դեպքերում:

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են oրենքով uահմանված կարգով:

Բանկային, առեւտրային եւ հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը «ստացված տեղեկությունների,» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ սույն օրենքի 20 հոդվածով սահմանված այլ տեղեկությունների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 22.1-րդ հոդվածում`

1) 1-ին եւ 3-րդ մասերի «չափագրումների արդյունքների միջեւ» բառերը փոխարինել «չափագրումների արդյունքների եւ (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջեւ» բառերով.

2) 2-րդ եւ 3-րդ մասերի «չափագրումների արդյունքով արձանագրված» եւ «չափագրումների արդյունքներով արձանագրված» բառերը փոխարինել «չափագրումների արդյունքով արձանագրված եւ (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.06.2010
ՀՕ-101