Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.06.2010

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Oրենսգիրք) 266-րդ հոդվածի 5-րդ մասում եւ հավելվածում «հավելվածի» եւ «Հավելված» բառերը համապատասխանաբար փոխարինել «N1 հավելվածի» եւ «Հավելված 1» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 275-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 2-րդ կետը եւ 3-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր չհամարվող խիuտ ներգործող նյութեր ապoրինի պատրաuտելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապoրինի իրացնելը խոշոր չափերով`
պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2.2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կրկին անգամ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից հինգ տարի ժամկետով:».

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սահմանել սույն օրենսգրքում թունավոր նյութերի ցանկը` համաձայն սույն օրենսգրքի հավելված N 2-ի :».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սահմանել սույն օրենսգրքում խիստ ներգործող նյութերի խոշոր չափերը` համաձայն օրենսգրքի հավելված N 3-ի :»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ N2 եւ N3 հավելվածներով` համաձայն Հավելված 1-ի եւ Հավելված 2-ի:
 
   
 
 
 
 
 
 
 
 
 
 

«Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքի

ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ

1. 3.4-մեթիլեն դիօքսիֆենիլ-2-պրոպանոն

2. Ակոնիտ

3. Ակոնիտին

4. Ացեկլիդին (3-խինուկլիդինիլացետատ)

5. Բրուցին

6. Հիոսցիամին հիմք

7. Հիոսցիամին կամֆորատ (L-տրոպիլտրոպատ (կամֆորատ))

8. Հիոսցիամինի ուլֆատ (L-տրոպիլտրոպատ (սուլֆատ))

9. Գլիֆտոր (1.3-դիֆտորպրոպանոլ-2 (1) 70 - 75%, 1-ֆտոր-3-` քլորպրոպանոլ -2 (2) 10-20%)

10. Օձի թույն

11. Իզոսաֆրոլ

12. Կարբախոլին (N-(բետա-կարբամոիլօքսիէթիլ) -տրիմեթիլամոնիումի քլորիդ

13. Մերկապտոֆոս

14. Մեթիլ սպիրտ

15. Արսենային անհիդրիդ եւ նրա ածանցյալները, ներառյալ` դրա դեղաձեւերը տարբեր դեղաչափերով

16. Արսենական անհիդրիդ եւ նրա ածանցյալները, ներառյալ` դրա դեղաձեւերը տարբեր դեղաչափերով

17. Նովարսենոլ (5-(3-ամինո - 4 - օքսիֆենիլարսենա)-2-հիդրօքսիանիլինա-մեթիլսուլֆօքսիլատ)

18. Պիպերոնալ

19. Պրոմերան (3-քլորսնդիկ-2-մեթօքսիպրոպիլմիզանյութ) եւ դրա դեղաձեւերը տարբեր դեղաչափերով

20. Մեղվի թույն մաքրված

21. Ռիցին

22. Սնդիկ մետաղական եւ դրա աղերը

23. Սաֆրոլ

24. Կապտաթթու եւ մետաղների ցիանիդներ

25. Սկոպոլամինի հիդրոբրոմիդ 26. Ստրիխնինի նիտրատ եւ դրա դեղաձեւերը տարբեր դեղաչափերով

27. Էթիլ սպիրտ սինթետիկ, տեխնիկական եւ սննդային, որը պիտանի չէ ալկոհոլային արտադրանքի համար

28. Հեղուկ, որը պարունակում է նատրիումի քլորիդ, նատրիումի ուրանիլ, 4-քլորբենզալդեհիդ

29. Շիկատակի ալկալոիդների հանրագումար

30. Թալիում եւ դրա աղերը

31. Նիկելի տետրակարբոնիլ

32. Տետրաէթիլկապար եւ դրա խառնուրդները այլ նյութերի հետ (էթիլային հեղուկ եւ այլն), բացառությամբ էթիլացված բենզինների

33. Ցինկի ֆոսֆիդ

34. Սպիտակ ֆոսֆոր (դեղին ֆոսֆոր)

35. Ցիանպլավ

36. Ցիկլոն

37. Ցինխոնին

38. Ժանտընկույզի (չիլիբուխայի) հանուկ

39. Էրգոմետրին եւ դրա աղերը

40. Էրգոտամին եւ դրա աղերը

41. Էթիլմերկուրքլորիդ

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքի
ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐ
Հ/հ
Անվանումներ
Խոշոր չափեր
(... եւ ավելի գրամ)
1.
Նորանդրոստենեդիոլ
2,5
2.
19- նորանդրոստենեդիոն
2,5
3.
1-տեստոստերոն (17բետա-հիդրօքսի-5ալֆաանդրոստադիեն-օն-3)
10
4.
4-հիդրօքսիտեստոստերոն (4,17 բետա-դիհիդրօքսիանդրոստեն-օն-3)
10
5.
Անդրոստանոլոն
2,5
6.
Անդրոստենեդիոլ
2,5
7.
Անդրոստենեդիոն
2,5
8.
Բարբիտալ (5,5 - դիէթիլբարբիտուրաթթու)
2
9.
Նատրիումի Բարբիտալ
10
10.
Բենակտիզին (ամիզիլ) (2-դիէթիլամինաթթվային եթերի բենզոյաթթվի հիդրոքլորիդ)
2
11.
Բենզոբարբիտալ (1-բեզոիլ-5-էթիլ-5-ֆենիլբարբիտուրաթթու)
10
12.
Բոլաստերոն
10
13.
Բոլդենոն
10
14.
Բոլդեոն (անդրոստ-1,4-դիեն-3H 17-դիոն)
10
15.
Բրոմիզովալ (N-(ամինոկարբոնիլ)-2-բրոմ-3-մեթիլբութանամիդ
15
16.
Բրոտիզոլամ 2-բրոմ-4-(օրթօ-քլորֆենիլ)-9-մեթիլ-6H -թիեն(3,2-f)-s-տրիազոլո[4,3-a][1, 4]դիազեպին
2
17.
Գամմաբուտիրոլակտոն
10
18.
Հեքսոբարբիտալ(5-(1-ցկլոհեքսեն-1-իլ)-1,5-դիմեթիլ-2,4,6 (1ն, 3ն,5ն)-պիրիմիդինտրիոն }
1
19
Գեստրինոն
10
20.
Դանազոլ {(17ալֆա) -պրեգն-2,4-դիեն-20-ինո2,3-d-իզոկսազոլ-17-օլ}
20
21.
Դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն (4-քլոր-17բետահիդրօքսի-17ալֆա-մեթիլանդրոստ-1,4-դիեն-3 -օն)
10
22.
Դեզօքսիմեթիլտեստոստերոն (17ալֆա-մեթիլ-5ալֆա-անդրոստ-2-են-17բետա-օլ)
10
23.
Դրոստանոլոն 
10
24.
Զոլպիդեմ (N,N,6-տրիմեթիլ-2-(4-մեթիլֆենիլ) իմիդազոլո[1,2-a]պիրիդին-3-ացետամիդ)
0,6
25.
Զոպիկլոն 6-(5-քլոր-2-պիրիդինիլ)-6,7-դիհիդրո-7-օքսո-5H -պիրրո- լո[3,4-b]պիրազինաթթվի-5-եթեր-4-մետիլ-1- պիպերազինկարբոնաթթու)
0,9
26.
Կլաուստերոն
10
27.
Կլոստեբոլ
2.5
28.
Լեւոմեպրոմազին ((R)-2-մեթօքսի-N,N,բետա-տրիմեթիլ10H-ֆենոթիազին-10-պրոպրանամին)
2
29.
Մեդազեպամ 7-քլոր-2,3-դիհիդրո-1-մեթիլ-5-ֆենիլ-1ն-1,4-բենզոդիազեպին)
0,6
30.
Մեզոկարբ (Սիդնոկարբ) (3-(ալֆա-ֆենետիլ)-N-ֆենիլկարբամօիլսիդնոնիմին)
0.6
31.
Մեպրոբամատ (2-մեթիլ-2-պրոպիլ-1,3-պրոպանդիոլկարբոմատ)
20
32.
Մեստանոլոն
10
33.
Մեստերոլոն (1ալֆա-մեթիլանդրոստանոդոն)
2,5
34.
Մեթադիենոն (մեթանանդրոստենոլոն) (17բետա-հիդրօքսի-17ալֆա-մեթիլանդրոստ-1,4-դիեն-3-օն)
2.5
35.
Մեթանդրիոլ
10
36.
Մետաստերոն (2ալֆա,17ալֆա-դիմեթիլ-5ալֆա-անդրոստան-3-օն-17բետա-օլ)
10
37.
Մետենոլոն
10
38.
Մեթիլ-1-տեստոստերոն (17բետա-հիդրօքսի-17ալֆա-մեթիլ-5ալֆա-անդրոստ-1-են- 3-OH
10
39.
Մեթիլդիենոլոն (17բետա-հիդրօքսի-17ալֆա-մեթիլէստր-4,9-դիեն-3-օն)
10
40.
Մեթիլնորտեստոստերոն
10
41.
Մեթիլտեստոստերոն
10
42
Մեթիլտրիենոլոն (17բետա-հիդրօքսի-17ալֆա-մեթիլէատր-4,9,11-տրիեն-3-օն)
10
43.
N-մեթիլէֆեդրին
10
44.
Միբօլերոն
10
45.
Միդազոլամ (8-քլոր-6-(2օրտո-ֆտորֆենիլ)-1-մեթիլ-4H -իմիդազո-[1,5-ա][1,4]բենզոդիազեպին
2»:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.07.2010
ՀՕ-116