Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.06.2010

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 41-րդ հոդվածից հանել  «41.3» եւ «169.7» թվերը:

Հոդված  2. Օրենսգրքի 41.3-րդ հոդվածն  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ  հոդվածի 4-րդ մասից հանել «եւ աշխատանքային ռեժիմը չպահպանելը» բառերը:

Հոդված  4. Օրենսգրքի 169.5-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 169.5. Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը

Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`

տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`

տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:»:

Հոդված  5. Օրենսգրքի 169.7-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենսգրքի 198-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում ,անձնագրիե բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի» բառերով:

Հոդված  7. Օրենսգրքի 198.1-րդ հոդվածն  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  8. Օրենսգրքի 230-րդ հոդվածի  1-ին մասում  «, 41.3» թիվը փոխարինել «, 41.2» թվով, հանել «169.7» թիվը:

Հոդված 9. Օրենսգրքի  235-րդ  հոդվածից  հանել «198.1» թիվը,  իսկ 244.2-րդ  հոդվածից` «169.7» թիվը:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.07.2010
ՀՕ-118