ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող են կատարվել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում:»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Երեխայի ծննդյան մասին հայտարարություն տալու անհնարինության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարությունը տալիս է երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը (Երեւան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարը) կամ լիազորված անձը` սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում`
ա) «շահագրգիռ» բառից առաջ լրացնել «երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Երեւան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարի) կամ լիազորված անձի կամ» բառերով.
բ) «երեխայի դիմումի» բառերը փոխարինել «իր դիմումի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
07.10.2010
ՀՕ-122